ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Մենք զբաղվում ենք գինեգործությամբ, ինչպես նաև կոնյակի արտադրությամբ գրեթե մեկ դար՝ ամբողջ 100 տարի:

Հաջողությունները, որոնց մենք հասել ենք գինեգործության մեր ողջ պատմության ընթացքում,  մշակված տեխնոլոգիաները, մշտապես ստեղծվող ու ներկայացվող նոր բրենդները, ոգեշնչեցին մեզ՝ ստեղծելու ևս մեկ յուրահատուկ, բացառիկ ու եզակի արտադրանք՝ «Թորուկ» քրաֆթ օղին:

Առաջին ձեռքից՝ տաք-տաք

Ավագ վարպետի ստորագրությունը շշի վրա մեծ նշանակություն ունի։ Վլադը գիտի, թե ինչ է հարկավոր տիտղոսակիր խմիչքի պատրաստման համար, և «Թորուկ» քրաֆթ օղին բացառություն չէ։ Մի փոքր պատմենք «Թորուկ» քրաֆթ օղու պատրաստման մեթոդիկայի որոշ գաղտնիքների մասին։

Իմանալ ավելին

ՄԵՐ ՕՂԻՆ

ՄԵՐ ՕՂԻՆ

ՕՂՈՒ ԹՈՐՄԱՆ  ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ՓՈՐՁ

Օղու արտադրություն սկսելիս  գինեգործության հարյուրամյակների փորձն ուղղակի բացարձակ անհրաժեշտություն է և հրաշալի մոտիվացիա։ Հենց այդ գրեթե մեկդարյա փորձառությունն է նպաստել իսկական հայկական քրաֆթ օղու ստեղծմանը՝ հիմնված գիտելիքների ու տասնամյակների աշխատանքի վրա։

Վլադիկ Ալիբաբայան, մարդ, ով դարձավ մեր գործարանի շարժիչ ուժն ու հաջողության գրավականը։ Նա ամենափորձառու ու հին մասնագետներից է, ով գերազանց տիրապետում է կոնյակի և օղու ստացման բոլոր գաղտնիքներին։

Մենք կոնյակի արտադրության ոլորտի պրոֆեսիոնալներ ենք։ Մենք, նշանակում է, միաձույլ ու փորձառու թիմ՝ կյանքի նկատմամբ նույն «ճաշակն» ունեցող համախոհներով, ինչպես նաև՝ նորագույն սարքավորումներ, և, իհարկե, ոգեշնչող պատմություն։

«Թորուկ» քրաֆթ օղու ստեղծման գործընթացի հիմքում մենք ներդրեցինք հենց կոնյակի թորման մեր բազմամյա փորձը։

Քրաֆթ օղու թորում սահմանափակ խմբաքանակներով

«Թորուկ» քրաֆթ օղու պատրաստումը կազմակերպվում և վերահսկվում է Վլադիկ Ալիբաբայանի կողմից, ով կոնյակի թորման ու արտադրության ոլորտում ունի ավելի քան քսան տարվա փորձ։ Փոքր խմբաքանակներով և յուրահատուկ մեթոդով մշակված ցորենի հումքը ենթարկվում է բազմակի թորման և ֆիլտրման՝ ձեռք բերելով անկրկնելի նուրբ  համ։ «Թորուկ»-ն օժտված է ամենաիսկական քրաֆթ օղու համով, և, միևնույն ժամանակ, հրաշալի բաղադրիչ է՝ կոկտեյլների պատրաստման համար։

Գնել առցանց

ԿԱՐԾԻՔՆԵՐ ԹՈՐՈՒԿ ՔՐԱՖԹ-Ի ՄԱՍԻՆ

Արան Կիրակոսյան / բարմեն

«Թորուկ»-ն իսկապես լավ հիմք է համեղ կոկտեյլների պատրաստման համար, քանի որ ունի նուրբ համ, ի տարբերություն օղիների մեծամասնության, ...Կարդալ ավելին

«Թորուկ»-ն իսկապես լավ հիմք է համեղ կոկտեյլների պատրաստման համար, քանի որ ունի նուրբ համ, ի տարբերություն օղիների մեծամասնության, որոնց դեպքում սպիրտի սուր համը գերակշռող է, և տհաճորեն զգացվում է։

Արամազդ Պետրոսյան / բարմեն

Ես նախընտրում եմ կոկտեյլների մեջ օգտագործել «Թորուկ», քանի որ, իմ կարծիքով, այսօր այն շուկայում, համարժեք գնային կատեգորիայում, լա...Կարդալ ավելին

Ես նախընտրում եմ կոկտեյլների մեջ օգտագործել «Թորուկ», քանի որ, իմ կարծիքով, այսօր այն շուկայում, համարժեք գնային կատեգորիայում, լավագույն օղին է։ Շատերին է հայտնի, որ BH Brandy-ն լավագույններից մեկն է ու առաջատարը ոլորտում, և այս օղու արտադրության մեջ ընկերությունը կիրառում է նույն բարձրորակ բաղադրիչները։ Եվ, ի դեպ, «Թորուկ»-ն անցնում է բազմակի թորում, ինչը նրան դարձնում է առանձնահատուկ։

Արմեն Յանիկյան / բարմեն

Զարմանալի է, բայց Թորուկի նուրբ համը ցանկացած կոկտեյլ վերածում է հրաշքի, ինձ էլ ՝ հրաշագործի (մի փոքր հումոր): Աաարն աային և որակ...Կարդալ ավելին

Զարմանալի է, բայց Թորուկի նուրբ համը ցանկացած կոկտեյլ վերածում է հրաշքի, ինձ էլ ՝ հրաշագործի (մի փոքր հումոր): Աաարն աային և որակական տատկանիշները, որոնք արտադրում են, կարող են ստանալ հատուկ տեխնոլոգիական և աանակուկամբ նրթորնյով քանակի դրամբակներ:

ԿՈԿՏԵՅԼՆԵՐ

ԿՈԿՏԵՅԼՆԵՐ

«Թորուկ»-ը ենթարկվում է բազմակի թորման, քանի որ մինչև վերջին թորումը այն դեռ կատարյալ համ չունի: Օղու բազմակի թորումը հաղորդում է նրան նուրբ համ:

Բաղադրատոմսեր

ԲԼՈԳ

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՍՏԱՏԵԼ ՁԵՐ ՏԱՐԻՔԸ ՁԵՐ 18 ՏԱՐԵԿԱՆԸ ԼՐԱՑԵ՞Լ Է Խնդրում ենք հաստատել, որ Դուք հասել եք ձեր երկրում ալկոհոլ օգտագործելու օրենքով թույլատրված տարիքին։