ՄԵՐ ՄԱՍԻՆ

Մենք զբաղվում ենք գինեգործությամբ, ինչպես նաև կոնյակի արտադրությամբ գրեթե մեկ դար՝ ամբողջ 100 տարի:

Հաջողությունները, որոնց մենք հասել ենք գինեգործության մեր ողջ պատմության ընթացքում,  մշակված տեխնոլոգիաները, մշտապես ստեղծվող ու ներկայացվող նոր բրենդները, ոգեշնչեցին մեզ՝ ստեղծելու ևս մեկ յուրահատուկ, բացառիկ ու եզակի արտադրանք՝ «Թորուկ» քրաֆթ օղին:

Առաջին ձեռքից՝ տաք-տաք

Ավագ վարպետի ստորագրությունը շշի վրա մեծ նշանակություն ունի։ Վլադը գիտի, թե ինչ է հարկավոր տիտղոսակիր խմիչքի պատրաստման համար, և «Թորուկ» քրաֆթ օղին բացառություն չէ։ Մի փոքր պատմենք «Թորուկ» քրաֆթ օղու պատրաստման մեթոդիկայի որոշ գաղտնիքների մասին։

«Թորուկ քրաֆթ» օղու արտադրությունը

«Թորուկ»-ը պատրաստվում է ոգելից խմիչքների արտադրության 100 տարվա հարուստ փորձով, բազմաթիվ շքանշանների ու մրցանակների արժանացած, տիտղոսակիր գործարանում։ BH Brandy Company-ն աշխարհում հայտնի է հատկապես իր հանրահայտ ապրանքանիշով՝ հռչակավոր Madatoff կոնյակով։ Ընկերությունը, սակայն, ունի նաև այլ տիպի ալկոհոլային խմիչքների արտադրության մեծ փորձ ու հարուստ պատմություն, ներառյալ՝ տնական մրգային օղիները։

«Թորուկ»-ի թորումը

Մեր գլխավոր վարպետը՝ Վլադ Ալիբաբայանը, պրեմիում քրաֆթ օղու գաղափարի նախաձեռնողն ու շարժիչ ուժն է, դժվարին ու ուսանելի փորձություններով լի ճանապարհ անցած մասնագետը։ Տարիներ առաջ նա սկսեց իրագործել մի նախագիծ, որի արդյունքում պիտի «ծնվեր» իր համով ու որակով կատարյալ խմիչք։ Եվ, շնորհիվ ողջ թիմի վարպետության, գաղափարակից լինելու ու նվիրվածության, ստեղծվեց մեր գործարանի երկար սպասված «պտուղը»՝ հրաշա...Կարդալ ավելին

Մեր գլխավոր վարպետը՝ Վլադ Ալիբաբայանը, պրեմիում քրաֆթ օղու գաղափարի նախաձեռնողն ու շարժիչ ուժն է, դժվարին ու ուսանելի փորձություններով լի ճանապարհ անցած մասնագետը։ Տարիներ առաջ նա սկսեց իրագործել մի նախագիծ, որի արդյունքում պիտի «ծնվեր» իր համով ու որակով կատարյալ խմիչք։ Եվ, շնորհիվ ողջ թիմի վարպետության, գաղափարակից լինելու ու նվիրվածության, ստեղծվեց մեր գործարանի երկար սպասված «պտուղը»՝ հրաշալի մրգային օղին։ Եթե Ձեզ մեկ անգամ բախտ է վիճակվել փորձել այն, ապա երբեք չեք մոռանա դրա նուրբ համն ու հաճելի բույրը։ Առաջին հաջող փորձից հետո վարպետն անցավ քրաֆթ օղու պատրաստման աշխատանքներին, որը պրեմիում դասի ալկոհոլային խմիչքների շուկայում պիտի դառնար առաջատարը։ «Թորուկ»-ն ուղղակի օղու անվանում չէ, «Թորուկ»-ն օղու նոր մշակույթ է, և, ի վերջո, այն հայկական օղու իրական, գտնված անվանումն է: «Թորուկ»-ի մեջ մեկտեղված են կոնյակագործության լավագույն ավանդույթներն ու միաժամանակ քրաֆթ օղու պատրաստման նորագույն մոտեցումները՝ շնորհիվ այդ աստվածային խմիչքը ստեղծող մարդու վարպետության ու վիրտուոզության։ Մեր նպատակասլաց ջանքերի արդյունքում ստացվեց «Թորուկ»-ը, որը համապատասխանում է «թանկարժեք» խմիչքները գնահատող ու գիտակ մարդկանց՝ իրական քրաֆթ օղու մասին բոլոր պատկերացումներին ու չափանիշներին։ Մենք գիտենք, թե ինչպիսի արտադրանք է ստացվում յուրաքանչյուր թորման գործընթացում և գնահատում ենք բազմակի թորման էֆեկտիվությունը։ Դա հենց այն է, ինչն անհրաժեշտ է նման նրբաճաշակ խմիչք ստանալու համար։

Բուն պատրաստման պրոցեսը

«Թորուկ»-ի «կյանքը» սկիզբ է առնում շշալցումից շատ ավելի վաղ։ Աշնանացան ցորենը շատ զգայուն է ու խոցելի, և պահանջում է հատուկ խնամք ու մշակում: Ի տարբերություն ցորենի այլ տեսակների՝ երեսվարը կատարվում է մինչև 12 սմ խորությամբ` սովորական 8-ի փոխարեն: Սերմացուն պետք է լինի հատընտիր, առողջ ու որակական բարձր հատկանիշներով, զերծ լինի խառնուրդներից, վարակված չլինի հիվանդություններով և ունենա ծլման բարձր...Կարդալ ավելին

«Թորուկ»-ի «կյանքը» սկիզբ է առնում շշալցումից շատ ավելի վաղ։ Աշնանացան ցորենը շատ զգայուն է ու խոցելի, և պահանջում է հատուկ խնամք ու մշակում: Ի տարբերություն ցորենի այլ տեսակների՝ երեսվարը կատարվում է մինչև 12 սմ խորությամբ` սովորական 8-ի փոխարեն: Սերմացուն պետք է լինի հատընտիր, առողջ ու որակական բարձր հատկանիշներով, զերծ լինի խառնուրդներից, վարակված չլինի հիվանդություններով և ունենա ծլման բարձր էներգիա: Գարնանը դաշտը մշակվում է, 25 օր անց կատարվում է փխրեցում և նախապատրաստվում ցանքին, որը բարձրլեռնային շրջաններում կատարվում է մինչև սեպտեմբերի 15-ը: Դաշտը ջրում են ընդամենը 3-4 անգամ՝ հատիկի համային առանձնահատկությունները պահպանելու նպատակով։ Դաշտը պարարտացվում է շարային եղանակով, հետագա սնուցումը կատարվում է մշակաբույսի աճի շրջանում՝ լրացուցիչ խթանելու նպատակով: Աշնանացան ցորենի բերքատվությունը գարնանացանի համեմատ ավելի բարձր է և կայուն, որը պայմանավորված է նրա կենսաբանական առանձնահատկություններով: Այսպիսով, հավաքվում է աշնանացան փափուկ և չոր, սպիտակ և կարմիր հատընտիր ցորեն։ Դրանց միախառնումից հետո ստացվում է հենց այն հումքը, որը փոխակերպվում է անկրկնելի համով օղու՝ բազմակի թորումից ու շշալցումից հետո 20-25 օր «հանգստանալու» արդյունքում։ Հենց այդպես է արտադրվում բարձր դասի օղին՝ իսկական մասնագետների ու իրենց գործի վարպետների կողմից։ Արտադրության ողջ գործընթացն իրականացվում է մանրակրկիտ ու բծախնդիր վերահսկողության ներքո՝ բաց չթողնելով անգամ ամենամանր դետալները, որպեսզի արտադրանքի որակը մնա իր բարձրության վրա։ Այս հրաշալի խմիչքը արժևորողներն ու նախընտրողները ըստ արժանվույն կգնահատեն մեր արտադրանքը, որը պատրաստվում է հատընտիր հումքից ու սիրով։

Հայկական օղու անվանումը

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ինչու՞ հենց կրաքար։

Մեզ մոտ ջուրը ֆիլտրվում է կրաքարի միջոցով։ Նախ առաջինը, կրաքարը մաքրում է ջուրը երկաթից, ապա հարստացնում այն մագնեզիումով և կալցիումով, որոնց համակցումն էլ հիանալի կերպով ազդում է թորման գործընթացի վրա։ Մաքուր, թարմ ջրի առկայությունն այստեղ կարևոր է նույնքան, որքան հենց ինքը՝ օղին։

Ինչո՞ւ աշնանացան ցորենով։

Մեր երկարամյա փորձը ցույց է տվել, որ օղու որակն ուղղակիորեն կախված է ցորենի որակից ու տեսակից, քանի որ հենց ցորենն է հարստացնում ըմպելիքը՝ հաղորդելով դրան շատերիս կողմից սիրված նուրբ ու թավշյա համը։ Մենք օգտագործում ենք աշնանացան կարմիր և սպիտակ ցորենի չոր և փափուկ սորտերը: Աշնանացան ցորենի բերքատվությունը և դիմացկունությունը, գարնանացանի համեմատ, ավելի բարձր է՝ պայմանավորված կենսաբանական առանձնահատկություններով: Այսպիսով, մենք մեկտեղում ենք փափուկ ու չոր, սպիտակ ու կարմիր աշնանացան հատընտիր ցորենն ու ունենում այնպիսի հումք, որից ստացվում է անկրկնելի համով օղի՝ բազմակի թորումից ու շշալցումից հետո 20-25 օր «հանգստանալու» արդյունքում։ Բարձր դասի օղին հենց այսպես են արտադրում իսկական պրոֆեսիոնալներն ու իրենց գործի գիտակները։ Այս հրաշալի խմիչքը նախտընտրողները արժանի գնահատական կտան մեր արտադրանքին՝ պատրաստված ընտիր հումքից ու սիրով։ Արտադրության ողջ գործընթացն իրականացվում է մանրակրկիտ ու բծախնդիր վերահսկողության ներքո՝ բաց չթողնելով անգամ ամենամանրակրկիտ դետալները, որպեսզի արտադրանքի որակը մնա իր բարձրության վրա։

Ինչու բազմակի թորում։ Ի՞նչ է տալիս այն։

Յուրաքանչյուր թորումից հետո օղին էլ ավելի է մաքրվում ու փափկում, կարծես ծորում է։ Դա նպաստում է հենց այն նուրբ, փափուկ ու թավշյա համի ստեղծմանը, որը դուր է գալիս բոլորին, և որի շնորհիվ օղի խմելը դառնում է թեթև ու հաճելի, իսկ հետո չի առաջացնում գլխացավ կամ մեզ հայտնի այլ անցանկալի հետևանքներ, որոնք առաջանում են սովորաբար անորակ արտադրանք օգտագործելիս։ Մեր օղին առողջության ու «առողջ եղեք»-ի համար է, քանի որ ամբողջովին մաքրված է վտանգավոր յուղերից, թափանցիկ է ու բյուրեղյա, ինչպես մանկան արցունքը։
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՍՏԱՏԵԼ ՁԵՐ ՏԱՐԻՔԸ ՁԵՐ 18 ՏԱՐԵԿԱՆԸ ԼՐԱՑԵ՞Լ Է Խնդրում ենք հաստատել, որ Դուք հասել եք ձեր երկրում ալկոհոլ օգտագործելու օրենքով թույլատրված տարիքին։