ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ինչու՞ են օղու որոշ տեսակներ ենթարկվում մեկ անգամից ավելի թորման։

Ըստ «Թորուկ»-ի հեղինակ Վլադ Ալիբաբայանի՝ ամեն անգամ օղին թորելիս մաքրվում ու փափկում է։ Օղին պետք է ունենա փափուկ, նուրբ, մաքուր համ, և յուրաքանչյուր հաջորդ թորումն ավելի է մոտեցնում կատարելությանը։

Ինչու՞ է «Թորուկ»-ն անցնում բազմակի թորում։

«Թորուկ» օղին անցնում է բազմակի թորում, քանի որ յուրաքանչյուր թորումից հետո էլ ավելի է մոտենում կատարյալ օղու բարձր նշաձողին․ բազմակի թորման արդյունքում «Թորուկ»-ը ստանում է նուրբ համ և արցունքի նման մաքրամաքուր թափանցիկություն։

Ինչպե՞ս է արտադրվում քրաֆթ օղին։

Քրաֆթ օղու արտադրությունը մի ամբողջ փիլիսոփայություն է։ Արտադրության մեծ մասը ենթադրում է ձեռքի աշխատանք։ Թեև չկա քրաֆթ օղու հստակ ակադեմիական սահմանում, սակայն այդպես ընդունված է անվանել սահմանափակ քանակությամբ այն արտադրանքը, որը թորվում է բազմաթիվ անգամներ՝ հատընտիր ցորենի խառնուրդից և մասնագետների հատուկ հսկողության ներքո։

Ո՞ր բաղադրիչներն են համարվում պարտադիր՝ որակյալ օղու պատրաստման համար։

Օղի կարելի է ստանալ ֆերմենտացված ցանկացած մթերքից, որը պարունակում է օսլա կամ շաքար։ Հումքին ավելացվում է թթխմոր, և արդյունքում ստացվում է ալկոհոլ, որն էլ թորվում ու վերածվում է օգտագործման ենթակա պատրաստի խմիչքի։

Ինչո՞ւ հատկապես «Թորուկ»:

Հայկական օղին միշտ իր համով տարբերվել է ռուսական կամ լեհական օղիներից, սակայն չի ունեցել իրեն հատուկ ճանաչելի անվանումը, որով օտարեկրացիները կտարբերեին այն: Թորուկը հենց այն անվանումն է, որն օգնում է տարբերել և առանձնացնել մեր ազգային հայկական օղին:

Արդյո՞ք բազմակի թորումը նպաստում է օղու որակի բարելավմանը։

Դա կախված է նրանից, թե ինչպիսի համ ենք ցանկանում ստանալ։ Բազմակի թորումը կարևոր է գերմաքուր ու թունդ օղի ստանալու համար։ Մյուս կողմից էլ, չափից ավելի շատ թորումը կարող է հանգեցնել այն յուրահատուկ համի կորստին, որը ստացվում է ցորենի բազային սպիրտից։ Պետք է ժամանակին «որսալ» ճիշտ հավասարակշռությունը, արտադրանքի հարմոնիկ վիճակն ու ավարտել գործընթացը։

Ո՞րն է եգիպտացորենի և ցորենի օղու տարբերությունը։

Օղին, իհարկե, չունի ոչ եգիպտացորենի, և ոչ էլ ցորենի ընդգծված համը, դրա հետ մեկտեղ, սակայն, օղու տեսակներն ունեն որոշակի համային տարբերություններ․ ցորենից ստացված օղին ունի ավելի նուրբ համ, մինչդեռ եգիպտացորենից պատրաստված օղու համն ավելի սուր է ու կծվոտ՝ շաքարի բարձր կոնցենտրացիայի շնորհիվ։

Ինչո՞ւ են որոշ բրենդներ արտադրում սահմանափակ խմբաքանակներով օղի։

Ենթադրվում է, որ սահմանափակ խմբաքանակով պատրաստված օղին պետք է լինի ավելի բարձրորակ և ունենա գերազանց համ։ Դա նշանակում է, որ օղին պատրաստված է բոլոր տեխնոլոգիական պրոցեսների խստիվ պահպանմամբ, ուշադրության կենտրոնում են եղել արտադրության բոլոր մանրուքները, որոնց շնորհիվ օղին ձեռք է բերում բարձր որակ ու համարվում պրեմիում դասի։

Ի՞նչ է նշանակում օղու թորում։

Թորումը խմիչքի մեջ ալկոհոլի կոնցետրացման պրոցեսն է՝ տաքացման և խտացման եղանակով։ Տարբեր գործարաններ կիրառում են օղու թորման տարբեր մեթոդներ, սակայն բոլոր դեպքերում էլ ենթադրվում է մեկ հիմնական գործընթաց։ Խմիչքի կոնցենտրացմանը զուգահեռ, թորումը նաև մաքրում է օղին և փափկեցնում դրա համը։

Բոլոր օղիները նու՞յնն են։

Ոչ, իհարկե օղիները լինում են տարբեր։ Օղին կարող է պատրաստված լինել տարբեր տեսակի հումքից, իսկ թորումը յուրաքանչյուր գործարանում կարող է տարբեր մեթոդներով կատարվել, այդ իսկ պատճառով էլ խմիչքները տարբերվում են մեկը մյուսից։ Եվ, քանի որ օղին չի տարբերվում իր գունային երանգներով (այն անգույն է) և ենթակա չէ հնեցման, օղիների տարբերակման միակ հատկությունը մնում է որակը։
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՍՏԱՏԵԼ ՁԵՐ ՏԱՐԻՔԸ ՁԵՐ 18 ՏԱՐԵԿԱՆԸ ԼՐԱՑԵ՞Լ Է Խնդրում ենք հաստատել, որ Դուք հասել եք ձեր երկրում ալկոհոլ օգտագործելու օրենքով թույլատրված տարիքին։